Չեմպիոնների լիգայի խաղարկությունում փետրվարի 22-ին կշարունակվի փլեյ-օֆֆը: Կանցկացվեն 1/8 եզրափակիչի երկու առաջին հանդիպումներ։
Միլանում կմրցեն Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ու պորտուգալական «Պորտուն», իսկ օրվա մյուս խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա հանդիպում կանցկացնի գերմանական «Լայցպիգի» հետ:
«Վիվառո Մեդիա» հեռուստաընկերությունը կցուցադրի երկու հանդիպումները:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ (առաջին հանդիպում)
- «Ինտեր» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 00:00 («Վիվառո Սպորտ», ուղիղ եթեր)
- «Լայպցիգ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 00:00 («Վիվառո Սպորտ+», ուղիղ եթեր)