Logo

Չեմպիոնների լիգա․ ՄՅՈւ-ն ոչ-ոքի խաղաց «Գալաթասարայի» հետ, ՊՍՎ-ն կամային հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ

23:52 / 29.11.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում կայացան ևս երկու հանդիպումներ։

A խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց թուրքական «Գալաթասարայի» հետ։ Էրիկ տեն Հագի թիմը հանդիպման ընթացքում երկու անգամ ուներ երկու գնդակի առավելություն, բայց չկարողացավ պահել հաղթական հաշիվը։ «Կարմիր սատանաները» վաստակեցին 4 միավոր և եզրափակում են A խումբը, իսկ «Գալաթասարայը» 5 միավորով երրորդ տեղում է։

B խմբում իսպանական «Սևիլիան» տնային խաղում 2-3 հաշվով պարտվեց հոլանդական ՊՍՎ-ին։ Դիեգո Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթում էր երկու գոլի առավելությամբ, սակայն հյուրերը հիանալի կամային որակներ դրսևորեցին և հաղթանակի հասան։ 66-րդ րոպեին «Սևիլիայի» կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը, որից հետո ՊՍՎ-ն խփեց երեք գոլ։ 

ՊՍՎ-ն վաստակեց 8 միավոր և այս պահին խմբում երկրորդ տեղում է։ «Սևիլիան» ունի երկու միավոր և եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

A խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 3-3 (տեսանյութ)

Հակիմ Զիյեշ, 29, 62, Կերեմ Աքթյուրքօղլու, 71 - Ալեխանդրո Գարնաչո, 11, Բրունու Ֆերնանդեշ, 18, Սքոթ Մաքթոմինեյ, 55

B խումբ

«Սևիլիա» (Իսպանիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ)՝ 2-3 (տեսանյութ)

Սերխիո Ռամոս, 24, Յուսեֆ Էն Նեսիրի, 47 - Իսմայել Սայբարի, 68, Նեմանյա Գուդել, 81 (ինքնագոլ), Ռիկարդո Պեպի, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա