Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը և հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր՝ 16 մասնակիցները։ Վերջին խաղային օրը կայացան E, F, G, H խմբերի 6-րդ տուրի հանդիպումները։
E խմբում առաջին տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց անգլիական «Չելսին», որը Լոնդոնում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ։
Խմբում երկրորդ տեղը գրավեց Իտալիայի չեմպիոն «Միլանը», որը ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի դուբլի օգնությամբ տանը 4-0 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգին»։ «Միլանն» 9 տարում առաջին անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր։
«Չելսին» ունի 13 միավոր, «Միլանը»՝ 10։ 6 միավորով երրորդ տեղը գրաված «Զալցբուրգը» կխաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։
G խմբի առաջին տեղը գրաված անգլիական «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթեց իսպանական «Սևիլիային» և վաստակեց 14 միավոր։
9 միավորով երկրորդ տեղը գրաված և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց դանիական «Կոպենհագենի» հետ՝ 1-1։ «Սևիլիան» 6 միավորով երրորդն է և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։
H խմբում 14 միավորով հաղթեց պորտուգալական «Բենֆիկան», որը հյուրընկալվելիս 6-1 հաշվով ուժեղ գտնվեց իսրայելական «Մաքաբի Հայֆայից»։
Նույնքան միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց ֆրանսիական ՊՍԺ-ն, որը Թուրինում 2-1 հաշվով հաղթեց իտալական «Յուվենտուսին», բայց լրացուցիչ ցուցանիշով զիջեց «Բենֆիկային»։ ՊՍԺ-ն ու «Բենֆիկան» հավասար ցուցանիշ ունեն իրար միջև խաղերով ու խփած և բաց թողած գոլերով (16:7): Պորտուգալական ակումբը Ֆրանսիայի չեմպիոնին գերազանցեց, քանի որ ավելի շատ գոլ է խփել արտագնա խաղերում։
Չնայած պարտությանը՝ «Յուվենտուսը» 3 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը՝ նվաճելով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Մաքաբի Հայֆան» ևս ունի 3 միավոր, սակայն գրավեց վերջին տեղն ու ավարտեց ելույթները եվրագավաթներում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին պայքարն ավարտվել էր նաև F խմբում, որտեղ Մադրիդի «Ռեալը» գրավել էր առաջին տեղը, իսկ գերմանական «Լայպցիգը» փլեյ-օֆֆ էր անցել երկրորդ տեղով։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 7-ին։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
E խումբ
«Միլան» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)` 4-0 (տեսանյութ)
Օլիվյե Ժիրու, 14, 57, Ռադե Կրունիչ, 46, Ժունիոր Մեսիաս, 90+1
«Չելսի» (Անգլիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)` 2-1 (տեսանյութ)
Ռահիմ Ստերլինգ, 18, Դենիս Զաքարիա, 30 – Բրունո Պետկովիչ, 8
G խումբ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սևիլիա» (Իսպանիա)` 3-1 (տեսանյութ)
Ռիկո Լուիս, 52, Խուլիան Ալվարես, 73, Ռիադ Մահրեզ, 83 – Ռաֆա Միր, 31
«Կոպենգահեն» (Դանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 1-1 (տեսանյութ)
Արնար Հարալդսոն, 41 – Տորգան Ազար, 23
H խումբ
«Յուվենտուս» (Իտալիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 1-2 (տեսանյութ)
Լեոնարդո Բոնուչի, 39 – Կիլիան Մբապե, 13, Նունո Մենդեշ, 69
«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 1-6 (տեսանյութ)
Տյարոն Շերի, 26 (11մ) – Գոնսալո Ռամոս, 20, Պետար Մուսա, 59, Ալեխանդրո Գրիմալդո, 69, Ռաֆա Սիլվա, 73, Էրնիկե Արաուխո, 88