Logo

Չեմպիոնների լիգա․ «Միլանը» հաղթեց ՊՍԺ-ին, «Աթլետիկոն» և «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցան

02:05 / 08.11.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում կայացան չորրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները։

E խմբում Մադրիդի «Աթլետիկոն» 6 անպատասխան գնդակ ուղարկեց շոտլանդական «Սելթիկի» դարպասը, որը 23-րդ րոպեից խաղում էր 10 հոգով, քանի որ կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Դաիձեն Մաեդան։ Իսպանական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձան Անտուան Գրիզմանը և Ալվարո Մորատան։

Խմբի մյուս խաղում իտալական «Լացիոն» 1-0 հաշվով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող «Ֆեյենորդին»։ 8 միավորով Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը խմբի առաջատարն է։ «Լացիոն» 7 միավորով երկրորդ տեղում է։ «Ֆեյենորդն» ունի 6, «Սելթիկը»՝ 1 միավոր։

F խմբում «Միլանը» 2-1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ Փարիզյան գրանդը 9-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ, սակայն «Ռոսոներիները» կարողացան կամային հաղթանակ տոնել։ Խմբի առաջատարը 7 միավոր վաստակած Դորտմունդի «Բորուսիան» է։ ՊՍԺ-ն 6 միավորով երկրորդ տեղում է։ «Միլանն» ունի 5, «Նյուքասլը»՝ 4 միավոր։

G խմբում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Մանչեսթեր Սիթին»։ Անգլիական ակումբն այս անգամ 3-0 հաշվով հաղթեց «Յանգ Բոյզին», որը 53-րդ րոպեից 10 հոգով էր խաղում։ Դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը։ Խմբի մյուս խաղում «Լայպցիգը» Սերբիայում 2-1 հաշվով առավելության հասավ «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ։ «Մանչեսթեր Սիթին» 12 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լայպցիգը» 9 միավորով երկրորդ տեղում է։ «Ցրվենա Զվեզդան» և «Յանգ Բոյզն» ունեն մեկական միավոր։

H խմբում «Պորտուն» 2-0 հաշվով հաղթեց «Անտվերպենին»։ Պորտուգալական ակումբի կազմում աչքի ընկավ 40-ամյա պաշտպան Պեպեն։ «Անտվերպենը» 50-րդ րոպեից խաղում էր 10 հոգով։ «Պորտուն» և «Բարսելոնան» ունեն 9-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը կատալոնական ակումբն է։ «Շախտյորն» ունի 6 միավոր, իսկ բելգիական ակումբը դեռևս միավոր չի վաստակել։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր

E խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 6-0  (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 6, 60, Ալվարո Մորատա, 45+2, 76, Սամուել Լինո, 66, Սաուլ Նիգես, 85

«Լացիո» (Իտալիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 1-0  (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 45+1

F խումբ

«Միլան» (Իտալիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 2-1  (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 12, Օլիվյե Ժիրու, 50 - Միլան Շկրինյար, 9

G խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3-0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 23, 51, Ֆիլ Ֆոդեն, 45+1

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)` 1-2 (տեսանյութ)

Բենժամին Հենրիխս, 81 (ինքնագոլ) - Խավի Սիմոնս, 8, Լուի Օպենդա, 77

H խումբ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Անտվերպեն» (Բելգիա)` 2-0  (տեսանյութ)

Էվանիլսոն, 32 (11մ), Պեպե, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա