Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 5-ին կմեկնարկի չորրորդ տուրը, կկայանա 9 հանդիպում:
Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում խաղում է Տիգրան Բարսեղյանը, Բրատիսլավայում կմրցի Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոյին»։
Խաղային օրվա կենտրոնական խաղերից մեկում կմրցեն Չեմպիոնների լիգայի երկու ամենատիտղոսակիր թիմերը՝ Մադրիդի «Ռեալը» և «Միլանը», իսկ Անգլիայում Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» կընդունի Գերմանիայի չեմպիոն «Բայերին»:
Fast Media հեռուստաընկերությունն օրվա բոլոր հանդիպումները կցուցադրի 3 ալիքներով ու Fast TV հավելվածում։
Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր
«Սլովան» (Սլովակիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 21։45 (Fast Sports 2)
ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Ժիրոնա» (Իսպանիա)՝ 21։45 (Fast Sports 1)
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Միլան» (Իտալիա)՝ 23։55 (Fast Sports)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 23։00 (Fast Sports 1)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 23։00 (Fast Sports 2)
«Լիլ» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 23։00 (Fast TV)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Շտուրմ» (Ավստրիա)՝ 23։00 (Fast TV)
Սելթիկ (Շոտլանդիա) – Լայպցիգ (Գերմանիա)՝ 23։00 (Fast TV)
«Բոլոնյա» (Իտալիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 23։00 (Fast TV)