Logo

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլը» վստահ հաղթեց «Ռեալին», մյուս արդյունքները

01:56 / 28.11.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում ավարտվեց 5-րդ տուրը:

Երկրորդ խաղային օրվա կենտրոնական միցավեճում գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» «Էնֆիլդում» հյուրընկալվեց անգլիական «Լիվերպուլին» և պարտվեց 0-2 հաշվով:

Առաջին խաղակեսում Արնե Սլոթի գլխավորած թիմը երեք դիպուկ հարված կաատարեց, տպավորիչ սեյվեր կատարեց «Արքայական ակումբի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան: «Ռեալը» 5 հարված կատարեց, ոչ մեկը դիպուկ չէր:

Երկրորդ խաղակեսում անգլիական գրանդն ավելացրեց ճնշումը և 52-րդ րոպեին արգենտինաացի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերի դիպուկ հարվածի շնորհիվ բացեց հաշիվը:

60-րդ րոպեին «Լիվերպուլի» շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը տուգանային հրապարակում խախտեց կանոնները փոխարինման դուրս եկած իսպանացի վինգեր Լուկաս Վասկեսի նկատմամբ: Մրցավարը 11-մետրանոց նշանակեց: Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հարվածեց նշակետից, գեղեցիկ ցատկով գնդակը հեռացրեց «Լիվերպուլի» իռլանդացի դարպասապահ Կելեհերը: Մբապեն չկարողացավ 50-րդ գոլը խփել գլխավոր եվրագավաթում: Ի դեպ, սա այս խաղում «Ռեալի» առաջին դիպուկ հարվածն է:

70-րդ րոպեին էլ 11-մետրանոց վաստակեց տանտերերի եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, ինքն էլ հարվածեց նշակետից, սակայն ոչ դիպուկ:

Այնուամենայնիվ, 6 րոպե անց փոխարինման դուրս եկած հոլանդացի հարձակվող Քոդի Գակպոն գլխի հարվածով դրեց խաղի վերջակետը` 2-0:

«Լիվերպուլը» 15 միավորով միանձնյա առաջատարն է, իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած «Ռեալը» երկրորդ անընդմեջ պարտությունից հետո 6 միավորով 24-րդն է: Ընդհանուր առմամբ` «Ռեալը» երկու հաղթանակ և երեք պարտություն ունի:

Հաղթանակներ տարան նաև Դորտմունդի «Բորուսիան», ֆրանսիական «Լիլը», Լիսաբոնի «Բենֆիկան», հոլանդական ՊՍՎ-ն: Անգլիական «Ասթոն Վիլան» ու Թուրինի «Յուվենտուսն» էլ գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին` 0-0:

«Բորուսիան» 12 միավորով չորրորդն է, «Մոնակոն» ու «Ասթոն Վիլան» 10-ական միավորով բաժանում են 8-9-րդ տեղերը: «Յուվենտուսը» 8 միավորով 18-րդն է:

Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր  

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 2-0 ((տեսանյութ)

Ալեքսիս Մաքալիստեր, 52, Քոդի Գակպո, 76

Չիրացրած 11-մետրանոցներ` Կիլիան Մբապե, 61 («Ռեալ»), Մոհամեդ Սալահ, 70 («Լիվերպուլ»)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0-3 (տեսանյութ)

Ջեյմի Գիտենս, 41, Ռամի Բերսեբաինի, 56, Սերու Գիրասի, 90

 «Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0-0 (տեսանյութ)

«Բոլոնիա» (Իտալիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 1-2 (տեսանյութ)

Ջոն Լուկումի, 63 - Նգաայել Մուկաու, 44, 66

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 1-1 (տեսանյութ)

Դայզեն Մաեդա, 60 - Քեմերոն Քարթեր-Վիքերս, 26 (ինքնագոլ)

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2-3 (տեսանյութ)

Էլիս Բեն-Սեգիր, 13, Սունգուտու Մագասա, 67 - Վանգելիս Պավլիդիս, 48, Արտուր Կաբրալ, 84, Զեկի Ամդունի, 88

Հեռացում` Վիլֆրեդ Սինգո, 58 («Մոնակո»)

ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 3-2 (տեսանյութ)

Մալիկ Թիլման, 87, 90, Ռիկարդո Պեպի, 90+5 - Դանիլո Սիկան, 8, Ալեքսանդր Զուբկով, 37

Հեռացում` Պեդրինյո, 69 («Շախտյոր»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա