Logo

Չեմպիոնների լիգա․ «Ռեալի» ու «Արսենալի» հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները

01:35 / 25.10.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան խմբային փուլի երրորդ տուրի առաջին խաղային օրվա 8 հանդիպումները։

A խմբում Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց թուրքական «Գալաթասարային»։ Գերմանական ակումբի գոլերը խփեցին Կինգսլի Կոմանը, Հարի Քեյնը և Ջամալ Մուսիալան։ «Բավարիան» 9 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Գալաթասարայը» 4 միավորով երկրորդ տեղում է։

Խմբի մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 1-0 հաշվով հաղթեց դանիական «Կոպենհագենին»։ 72-րդ րոպեին միակ և հաղթական գոլը խփեց Հարի Մագուայերը։ Էրիկ տեն Հագի թիմը վաստակեց 3 միավոր և երրորդ տեղում է։

B խմբում Լոնդոնի «Արսենալն» Իսպանիայում 2-1 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ «Զինագործներին» հաղթանակ պարգևեցին Գաբրիել Մարտինելին և Գաբրիել Ժեզուսը։ Ֆրանսիական «Լանսն» էլ սեփական ստադիոնում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց հոլանդական ՊՍՎ-ի հետ։ 6 միավորով խմբի առաջատարը «Արսենալն» է։ «Լանսն» ունի 5 միավոր։

C խմբում Մադրիդի «Ռեալը» Պորտուգալիայում 2-1 հաշվով առավելության հասավ «Բրագայի» նկատմամբ։ «Արքայական ակումբի» գոլերը խփեցին Ռոդրիգոն և Ջուդ Բելինգեմը։ «Բրագայի» կազմում էլ աչքի ընկավ Ջալոն։ Մյուս խաղում իտալական «Նապոլին» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»։ 65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջակոմո Ռասպադորին։ «Ռեալը» 9 միավորով առաջին տեղում է, «Նապոլին» ունի 6 միավոր։

Իտալիայի գավաթակիր, ՉԼ-ի նախորդ մրցաշարի եզրափակիչի մասնակից Միլանի «Ինտերը» D խմբում հյուրընկալեց ավստրիական «Զալցբուրգին» և հաղթեց 2-1 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց ընդմիջմանը։ Մյուս խաղում էլ «Բենֆիկան» Պորտուգալիայում 0-1 հաշվով պարտվեց իսպանական «Ռեալ Սոսյեդադին»։ Բասկերին հաղթանակ պարգևեց Բրաիս Մենդեսը։ «Ռեալ Սոսյեդադը» և «Ինտերը» 7-ական միավորով խմբի առաջատարներն են։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) – «Բավարիա» (Գերմանիա)` 1-3  (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 30 - Կինգսլի Կոման, 8, Հարի Քեյն, 73, Ջամալ Մուսիալա, 79 

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1-0 (տեսանյութ)

Հարի Մագուայեր, 72

B խումբ

«Սևիլիա» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1-2 (տեսանյութ)

Նեմանյա Գուդել, 58, - Գաբրիել Մարտինելի, 45+4, Գաբրիել Ժեզուս, 53

«Լանս» (Ֆրանսիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ)՝ 1-1 (տեսանյութ)

Էլյե Վաի, 65 - Յոհան Բակայոկո, 54

C խումբ

«Բրագա» (Պորտուգալիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 1-2 (տեսանյութ)

Ջալո, 63 - Ռոդրիգո, 16, Ջուդ Բելինգեմ, 61

«Ունիոն Բեռլին» (Գերմանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 0-1 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 65

D խումբ

«Ինտեր» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 2-1 (տեսանյութ)

Ալեքսիս Սանչես, 19, Հաքան Չալհանօղլու, 64 - Օսկար Գլուխ, 57

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 0-1 (տեսանյութ)

Բրաիս Մենդես, 63

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա