Չեմպիոնների լիգայի խաղարկության C խմբի նախավերջին՝ 5-րդ տուրում Միլանի «Ինտերը» կընդունի չեխական «Վիկտորիա Պլզենին»: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում է:
«Ինտեր». Օնանա, Դյումֆրիս, Աչերբի, Դիմարկո, Շկրինյար, Բաստոնի, Մխիթարյան, Բարելա, Չալհանօղլու, Ջեկո, Մարտինես:
«Վիկտորիա Պլզեն». Ստանյեկ, Հեյդա, Տիջանի, Պերմիկա, Մոսկուերա, Բուչա, Կալվաչ, Հավել, Յիրկա, Վիկանովա, Բասե:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: «Ինտերը» հաղթելու դեպքում կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր: