Logo

Չեմպիոնների լիգա․ «Բորուսիան» հաղթեց «Նյուքասլին», «Շախտյորը»՝ «Բարսելոնային»

23:43 / 07.11.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային մրցաշարի չորրորդ տուրը։

F խմբում Դորտմունդի «Բորուսիան» 2-0 հաշվով առավելության հասավ անգլիական «Նյուքասլի» նկատմամբ։ «Մեղուները» խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գոլ խփեցին «Կաչաղակների» դարպասը։ «Բորուսիան» վաստակեց 7 միավոր և խմբում զբաղեցնում է առաջին տեղը։ «Նյուքասլը» 4 միավորով երրորդ տեղում է։

H խմբում Դոնեցկի «Շախտյորը» 1-0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Ուկրաինական ակումբը միակ և հաղթական գոլը խփեց առաջին կեսի վերջում։ «Հանքափորները» վաստակեցին 6 միավոր և այս պահին խմբում զբաղեցնում են երրորդ տեղը։ Կատալոնացիները, չնայած պարտությանը, 9 միավորով առաջին տեղում են։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր

F խումբ

«Բորուսիա Դ.» (Գերմանիա) - «Նյուքասլ» (Անգլիա)` 2-0 (տեսանյութ)

Նիկլաս Ֆյուլկրուգ, 26, Յուլիան Բրանդտ, 79

H խումբ

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1-0 (տեսանյութ)

Դանիլո Սիկան, 40

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ