Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 1-ին կայացան խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները:
C խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Մյունխենի «Բավարիան» ու Միլանի «Ինտերը» հանդիպեցին Գերմանիայում, որտեղ տանտերերը հաղթեցին 2-0 հաշվով: Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի փոխարինողների թվում էր և խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին:
Խմբի մյուս խաղում կատալոնական «Բարսելոնան» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի դուբլի օգնությամբ հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթեց չեխական «Վիկտորիա Պլզենին», որը կրեց 6-րդ անընդմեջ պարտությունը:
«Բավարիան» խմբային փուլն ավարտեց 100 տոկոսանոց արդյունքով (18 միավոր), իսկ «Ինտերը» երկրորդ տեղը գրավեց 10 միավորով: «Բարսելոնան» 7 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը և ելույթները կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում:
A խմբում անգլիական «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին», որին այդ պարտությունը չխանգարեց 15 միավորով հաղթել խմբում: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը նույնքան միավորով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց երկրորդ տեղով: 6 միավորով երրորդ տեղը գրավեց ու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց Ամստերդամի «Այաքսը», որը վերջին տուրում 3-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ 6-րդ պարտությունը կրած շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» նկատմամբ:
D խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին անգլիական «Տոտենհեմն» ու Եվրոպա լիգայի գործող գավաթակիր Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:
Վերջին տուրում գերմանական ակումբը հյուրընկալվեիս 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ պորտուգալական «Սպորտինգի» նկատմամբ, իսկ լոնդոնցիները Ֆրանսիայում 2-1 հաշվով հաղթեցին «Մարսելին»:
«Տոտենհեմը» 11 միավորով գրավեց առաջին տեղը, իսկ 10 միավոր հավաքած «Այնտրախտը» փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով: «Սպորտինգը» 7 միավորով երրորդն է ու կխաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում: «Մարսելը» 6 միավորով գրավեց վերջին տեղն ու դուրս մնաց հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարն ավարտվել էր նաև B խմբում, որտեղից փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել պորտուգալական «Պորտուն» և բելգիական «Բրյուգեն»:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
A խումբ
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)` 2-0 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 86, Դարվին Նունյես, 90+8
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Այաքս» (Նիդեռլանդներ)՝ 1-3 (տեսանյութ)
Ջեյմս Տավերնյե, 86 – Ստիվեն Բերգիուս, 4, Մոհամեդ Կադուս, 29, Ֆրանսիսկո Կոնսեյսաու, 89
C խումբ
«Բավարիա» (Գերմանիա) - «Ինտեր» (Իտալիա)` 2-0 (տեսանյութ)
Բենժամեն Պավար, 32, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, 72
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 2-4 (տեսանյութ)
Տոմաս Հորիյ, 51 (11մ), 63 – Մարկոս Ալոնսո, 6, Ֆերան Տորես, 44, 54, Պաբլո Տորե, 75
D խումբ
«Մարսել» (Ֆրանսիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)`1-2 (տեսանյութ)
Շանսել Մբեմբա, 45+2 – Կլեման Լանգլե, 54, Պյեր-Էմիլ Հոյբերգ, 90+5
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Այնտրախտ» (Գերմանիա)` 1-2 (տեսանյութ)
Արտուր Գոմես, 39 – Դաիչի Կամադա, 62, Կոլո Մուանի, 72
Kolo Muani again. @eintracht_eng || #UCL pic.twitter.com/KKVw3YTaFg
— UEFA Champions League (@ChampionsLeague) November 1, 2022