Չեմպիոնների լիգայում օգոստոսի 30-ին կավարտվի որակավորման փուլն ու հայտնի կդառնան խմբային մրցաշարի բոլոր մասնակիցները։
Վերջին երեք ուղեգրերը կվիճարկվեն փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումներում։ «Ֆասթ սպորտը» կցուցադրի երեք խաղերը։
Նախօրեին խմբային փուլի ուղեգիր էին նվաճել շվեյցարական «Յանգ Բոյզը», թուրքական «Գալաթասարայը» և պորտուգալական «Բրագան»։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 31-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպումներ
«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 2-2) («Ֆասթ սպորտ»)
ԱԵԿ (Հունաստան) - «Անտվերպեն» (Բելգիա)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 0-1) («Ֆասթ սպորտ 1»)
«Կոպենհագեն» (Դանիա) - «Ռակուվ» (Լեհաստան)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 1-0) («Ֆասթ սպորտ 2»)