«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալն ասել է, որ ցանկանում է հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել, տեղեկացնում է Marca-ն։
«Լա լիգա, Չեմպիոնների լիգա, աշխարհի առաջնություն, «Ոսկե գնդակ»․ ես ցանկանում եմ բոլորը։ Ուզում եմ շատ երկար խաղալ: Հույս ունեմ, որ կկարողանամ նվաճել բոլոր տիտղոսներն ու անհատական մրցանակները։ Իմ տարիքում մրցանակներ կուտակելը շատ դրական է, բայց շարունակելու եմ պայքարել ու աշխատել, քանի որ ցանկանում եմ ավելին», - ասել է Յամալը։
Իսպանիայի հավաքականի խաղացողը Marca-ի կողմից ստացել է Լա լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


