Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան 5-րդ տուրի վերջին հանդիպումները։
A խմբում Մյունխենի «Բավարիան» Գերմանիայում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Կոպենհագենի» հետ։ Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» Թուրքիայում 3-3 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Գալաթասարայի» հետ։ Վերջին տուրից առաջ «Բավարիան» 13 միավորով առաջատարն է։ «Կոպենհագենը» և «Գալաթասարայը» ունեն 5-ական միավոր, իսկ ՄՅՈւ-ն 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
B խմբում «Արսենալը» Լոնդոնում 6 անպատասխան գնդակ ուղարկեց ֆրանսիական «Լանսի» դարպասը։ «Զինագործները» 5 գոլ խփեցին առաջին կեսում, ևս մեկը՝ երկրորդում։ Խմբի մյուս խաղում ՊՍՎ-ն մրցակցի դաշտում 3-2 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Սևիլիայի» նկատմամբ։ Միկել Արտետայի թիմը 12 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է 8 միավոր վաստակած ՊՍՎ-ն։
C խմբում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 4-2 հաշվով կամային հաղթանակի հասավ «Նապոլիի» նկատմամբ։ 84-րդ րոպեին «Արքայական ակումբի» կազմում գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Նիկո Պասը։ 19-ամյա արգենտինացին առաջին գոլը խփեց իսպանական գրանդում։
Խմբի մյուս խաղում «Բրագան» Պորտուգալիայում 1-1 հաշվով ավարտեց «Ունիոն Բեռլինի» հետ դիմակայությունը։ «Ռեալը» 15 միավորով առաջին տեղում է։ 7 միավոր վաստակած «Նապոլին» զբաղեցնում է երկրորդ տեղը։
D խմբում «Ինտերը» Պորտուգալիայում 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բենֆիկայի» հետ։ Առաջին կեսում տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Ժոաու Մարիուն։ Սիմոնե Ինձագիի թիմը երկրորդ կեսում պատասխանեց երեք գոլով։ Հենրիխ Մխիթարյանը մնաց իտալական ակումբի պահեստայինների նստարանին։
Խմբի մյուս խաղում էլ «Ռեալ Սոսյեդադը» Իսպանիայում 0-0 հաշվով ոչ-ոքի խաղաց ավստրիական «Զալցբուրգի» հետ։ «Ռեալ Սոսյեդադը» և «Ինտերը» 11 միավորով խմբի առաջատարներն են։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
A խումբ
«Բավարիա» (Գերմանիա) - «Կոպենհագեն» (Դանիա)` 0-0
B խումբ
«Արսենալ» (Անգլիա) - «Լանս» (Ֆրանսիա)` 6-0 (տեսանյութ)
Կայ Հավերց, 13, Գաբրիել Ժեզուս, 21, Բուկայո Սակա, 23, Գաբրիել Մարտինելի, 27, Մարտին Էդեգոր, 45+1, Ժորժինյո, 86 (11մ)
C խումբ
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 4-2 (տեսանյութ)
Ռոդրիգո, 11, Ջուդ Բելինգեմ, 22, Նիկո Պաս, 84, Խոսելու, 90+4 - Ջովանի Սիմեոնե, 9, Անդրե Ֆրանկ Զամբո Անգիսա, 47
«Բրագա» (Պորտուգալիա) - «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)՝ 1-1 (տեսանյութ)
Ալվարո Ջալո, 51 - Ռոբին Գոզենս, 42
D խումբ
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Ինտեր» (Իտալիա)` 3-3 (տեսանյութ)
Ժոաու Մարիու, 5, 13, 34 - Մարկո Արնաուտովիչ, 51, Դավիդե Ֆրատեզի, 58, Ալեքսիս Սանչես, 72
«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 0-0