Logo

Չեմպիոնների լիգա. անցումային փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

15:34 / 31.01.2025Ֆուտբոլ
null

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կհանդիպի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», իսկ նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան»՝ Լիսաբոնի «Սպորտինգին»։

Առաջին խաղերը կկայանան 2025թ․ փետրվարի 11-ին և 12-ին, պատասխան հանդիպումները՝ փետրվարի 18-ին և 19-ին:

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ

«Բրյուգե» (Բելգիա) - «Ատալանտա» (Իտալիա)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Յուվենտուս» (Իտալիա) – ՊՍՎ (Նիդերլանդներ)

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Միլան» (Իտալիա)

«Բրեստ» (Ֆրանսիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)

«Մոնակո» (Ֆրանսիա)  - «Բենֆիկա» (Պորտուգալիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա