Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8, քառորդ և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը։
Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» կխաղա ֆրանսիական «Լիլի» դեմ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան 2025թ․ մարտի 4-ին և 5-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 11-ին և 12-ին։
Չեմպիոնների լիգա
1/8 եզրափակիչ
«Բրյուգե» (Բելգիա) – «Ասթոն Վիլա» (Անգլիա)
«Բորուսիա Դ.» (Գերմանիա) – «Լիլ» (Ֆրանսիա)
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա) – «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա)
ՊՍՎ (Նիդերլանդներ) – «Արսենալ» (Անգլիա)
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) – «Ինտեր» (Իտալիա)
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
- Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը
Քառորդ եզրափակիչ
ՊՍՎ/«Արսենալ» - «Ռեալ Մադրիդ»/«Աթլետիկո Մադրիդ»
ՊՍԺ/«Լիվերպուլ» - «Բրյուգե»/«Ասթոն Վիլա»
«Բենֆիկա»/«Բարսելոնա» - «Բորուսիա Դորտմունդ»/«Լիլ»
«Բավարիա»/«Բայեր Լևերկուզեն» - «Ֆեյենորդ»/«Ինտեր»
Փլեյ-օֆֆի ցանցը
Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր: Ժամը 15:00-ին նույն հեռուստաալիքով կցուցադրվի Եվրոպա լիգայի, իսկ ժամը 16:00-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությունը:
Եվրոպա լիգա. 1/8, քառորդ և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքները
Կոնֆերենցիաների լիգա. 1/8, քառորդ և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանության արդյունքները