Logo

Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի զույգերը

15:21 / 18.12.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։

Գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» կմրցի դանիական «Կոպենհագենի» հետ, իսկ նախորդ մրցաշարի եզրափակիչի մյուս մասնակից իտալական «Ինտերը» կխաղա Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան 2024թ․ փետրվարի 13/14/20/21-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 5/6/12/13-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Կոպենհագեն» (Դանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Նապոլի» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

«Ինտեր» (Իտալիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)

«Լացիո» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա