Շվեյցարական Նիոնում նոյեմբերի 7-ին կայացավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 1/8 եզրափակիչում կհանդիպի անգլիական «Լիվերպուլին», որին հաղթել էր նախորդ մրցաշարի եզրափակիչում։ Եվս մեկ սուպերդիմակայություն կազմեցին Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն։
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին» բաժին հասավ պորտուգալական «Պորտուն»։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 14, 15, 21, 22-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 7, 8, 14, 15-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
«Լայպցիգ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Բրյուգե» (Բելգիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
«Միլան» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)
«Այնտրախտ» (Գերմանիա) - «Նապոլի» (Իտալիա)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Չելսի» (Անգլիա)
«Ինտեր» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բավարիա» (Գերմանիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը