Բիաթլոնի 2023-24 մրցաշրջանի Մեծ բյուրեղյա գլոբուսը նվաճած Լիզա Վիտոցին չի մասնակցի նոր մրցաշրջանին:
2024-25 մրցաշրջանի մեկնարկում իտալուհին մրցափուլերը բաց էր թողել մեջքի վնասվածքի պատճառով:
«Մտադիր էի կրկին լինել առաջատար, բայց նախապատրաստական շրջանում խնդիրների բախվեցի: Հետո երբ նորից սկսեցի ինտենսիվ մարզվել, պարզվեց մարմինս չի դիմանում ծանրաբեռնվածությանը:
Այժմ իմ նպատակն է լավ նախապատրաստվել 2026 թվականի Օլիմպիական խաղերին»,- fisi.org-ի հետ զրույցում ասել է իտալուհին:


