Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» ու «Փյունիկը» չպազրեցին հաղթողին. գրանցվեց 1-1 հաշիվը։
8-րդ րոպեին «Փյունիկին» առաջ մղեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, իսկ «Նոային» 84-րդ րոպեին պարտությունից փրկեց Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։
Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկը» վաստակեց 56 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Նոան» նույնպես 56 միավոր ունի և լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Նոա» - «Փյունիկ»` 1-1
Գոռ Մանվելյան, 84 - Յուսուֆ Օտուբանջո, 8


