Logo

Չեմպիոնական մրցախաղի 7-րդ պարտիայում որոշիչ էր քայլերի համար լրացուցիչ ժամանակը

18:47 / 03.12.2024Շախմատ
null

Սինգապուրում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի 7-րդ պարտիան: Դոմարաջու Գուկեշի և Դին Լիրենի պարտիան ավարտվեց ոչ-ոքի:  

Մրցախաղի վերջնամասում հավակնորդ Գուկեշը սպիտակներով մոտ էր ժամանակը սպառելուն, բայց նրան օգնեց յուրաքանչյուր քայլի համար լրացուցիչ 30 վայրկյանները: Այդպես հնդիկ գրոսմայստերը մնաց խաղի մեջ, բայց չկարողացավ օգտագործել աշխարհի չեմպիոնի նկատմամբ զինվորի առավելությունը:

72-րդ քայլից հետո խաղատախտակին մնացել էին երկու թագավորներ և մեկ փիղը, ինչը նշանակում էր, որ հաղթանակ այլևս հնարավոր չէր:

7 տուրից հետո շախմատիստներն ունեն 3,5-ական միավոր:

Շախմատային թագի համար նախատեսված է 14 պարտիա: 7,5 միավոր հավաքած խաղացողը կդառնա չեմպիոն: Ոչ-ոքիի դեպքում հաղթող կորոշվի թայ-բրեյքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա