Logo

«Հետաքրքիր չէ՝ ով է հաղթելու». Օլիվեյրան՝ Մախաչև - Ծառուկյան մենամարտի մասին

11:54 / 17.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի մարտիկ Չառլզ Օլիվեյրան խոսել է Արման Ծառուկյանի ու Իսլամ Մախաչևի միջև կայանալիք մենամարտի մասին.

«Նրանց մենամարտելու ոճը շատ նման է: Կարծում եմ՝ Մախաչևը կունենա փոքրիկ առավելություն: Մենամարտն անցնելու է լարված պայքարում, բայց ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով է հաղթելու: Չեմպիոնական գոտու հաջորդ հավակնորդը ես եմ լինելու»,- բրազիլացու խոսքը մեջբերում է TNT Sports-ը:

Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է հենց Օլիվեյրայի դեմ և առավելության է հասել միավորներով:

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում կկայանա թեթև քաշային կարգի չեմպիոն Մախաչևի և նույն քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի մենամարտը: UFC-311-ը, սկսած ժամը 05:00-ից, կհեռարձակվի բացառապես Fast TV հավելվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա