Հարավային Ամերիկայում կայացավ մայրցամաքի ակումբային գլխավոր մրցաշարի եզևրափակիչը: Լիբերտադորեսի գավաթի համար հանդիպեցին «Ֆլումինենսեն» ու «Բոկա Խունիորսը»: 2:1 հաշվով հաղթեց Բրազիլիայի հավաքականը գլխավորող Ֆերնանդո Դինիզի թիմը:
«Մարկանա» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Առաջին խաղակեսում գեղեցիկ կոմբինացիան եզրափակեց և բրազիլական թիմին առաջ մղեց Խերման Կանոն, իսկ երկրորդում հեռու տարածությունից հարվածով պատասխան գոլը խփեց Լուիս Ադվինկուլան: Մրցավարի ավելացրած ժամանակում` 99-րդ րոպեին Ջոն Քենեդին եզրափակեց ևս մեկ գեղեցիկ կոմբինացիա: Նա գոլը երկրպագուների հետ տոնելու համար հասավ տրիբունա, ինչի համար երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց խաղից: Քիչ անց մրցակցին հարվածելու համար կարմիր քարտ ստացավ նաև արգենտինական թիմի ֆուտբոլիստ Ֆրանկ Ֆաբրան:
«Ֆլումինանսեն» առաջին անգամ դարձավ Լիբերտադորեսի գավաթակիր: 5-րդ տարին անընդմեջ մրցանակը նվաճում են բրազիլական թիմեր: Նախորդ 4 տարիներին 2-ական անգամ գավաթակիր էին դարձել «Ֆլամենգոն» և «Պալմեիրասը»:
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կարիերայի 30-րդ տիտըղոսը նվաճեց, իսկ Էդինսոն Կավանին և Նորբերտո Բրիասկո Բալեկյանն արժանացան արծաթե մեդալի: Հայաստանի հավաքականի հարձակվողը հայտավորված չէր եզրափակիչին:
Լիբերտադորեսի գավաթ. եզրափակիչ
«Բոկա Խունիորս» – «Ֆլումինենսե»` 1:2
Լուիս Ադվինկուլա, 72 – Խերման Կանո, 36, Ջոն Քենեդի, 99