Logo

«Չեմպիոն», որը չունի մրցակիցներ». «Միլանի» երկրպագուների պաստառը` նվիրված Անչելոտիին

16:49 / 03.06.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» Curva Sud երկրպագուների միավորումն ակումբի տնային ստադիոն «Սան Սիրոյի» հարևանությամբ պաստառ են պարզել` նվիրված Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։

Պաստառի վրա գրված է եղել հետևյալը. «Չեմպիոն, որը մրցակիցներ չունի։ Կառլո Անչելոտի` անզուգական լեգենդը»։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիում 2-0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» և 15-րդ անգամ նվաճեց ակումբային ամենահեղինակավոր գավաթը։ Անչելոտին մարզչական կարիերայում արդեն 5-րդ անգամ է դառնում Չեմպիոնների լիգայի հաղթող։ Իտալացի մասնագետը 2003 և 2007 թթ. մրցաշարում հաղթել է «Միլանի» հետ։ «Պապա Կառլոն» իտալական գրանդը մարզել է 2001-2009 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ