Logo

Չեմպիոն «Բայերը» չհաղթեց փոխչեմպիոն «Շտուտգարտին»

01:22 / 02.11.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրը մեկնարկեց չեմպիոնի և փոխչեմպիոնի դիմակայությամբ: Լևերկուզենի «Բայերն» ընդունեց «Շտուտգարտին» և չկարողացավ հաղթել` ունենալով մեծ առավելություն: Թիմերը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին` 0-0:

Չեմպիոն «Բայերի» ֆուտբոլիստները 19 հարված կատարեցին, 5-ը` դիպուկ: «Շտուտգարտի» խաղացողները չորս հարված կատարեցին, ոչ մեկը դիպուկ չէր:

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 16 միավորով երրորդն է, չորս միավոր է զիջում 1-2-րդ տեղերը բաժանող Մյունխենի «Բավարիային» և «Լայպցիգին»: «Շտուտգարտը» 13 միավորով 7-րդն է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 9-րդ տուր

«Բայեր Լևերկուզեն» - «Շտուտգարտ»` 0-0 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ