Logo

Չեմպիոնշիփի գլխավոր ռմբարկուն որակազրկվել է 6 խաղով

18:33 / 10.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Նորվիչի» հարձակվող Բորխա Սայնսը մրցակցի ֆուտբոլիստին անարգելու պատճառով տուգանվել է 12 հազար ֆունտով և որակազրկվել է 6 խաղով, հայտնում է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել «Սանդեռլենդի» դեմ (1-2) Չեմպիոնշիփի հերթական տուրի խաղում: Իսպանացին հանդիպման 22-րդ րոպեին թքել է հյուրերի պաշտպան Քրիս Միֆեմի երեսին:

Հետագայում 23-ամյա ֆուտբոլիստը տգեղ պահվածքի համար ներողություն է խնդրել Միֆեմից, թիմից և երկրպագուներից:

Բորխա Սայնսը Չեմպիոնշիփի այս մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է: Նա 26 խաղում խփել է 15 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ