Logo

«Չեմ կարող խորհուրդներ տալ երիտասարդ տարիքում աշխարհի չեմպիոն դարձած խաղացողի». Վալվերդեն` Մբապեի մասին

15:36 / 12.01.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչից առաջ խոսել է թիմակցի` ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի` խաղից դուրս վիճակում հաճախ հայտնվելու մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Լրագրողներից մեկը հարցրել է Վալվերդեին, թե արդյոք նա այդ խնդրի մասին խոսո՞ւմ է Մբապեի հետ:

«Ես չեմ կարող խորհուրդներ տալ խաղացողի, որը երիտասարդ տարիքում արդեն հաղթել է աշխարհի առաջնությունը, խաղացել է նաև աշխարհի առաջնության ևս մեկ եզրափակիչում: Նա հաղթել է ամեն ինչ և լեգենդ է Ֆրանսիայում։ 

Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է ու կիմանա, թե ինչ պետք է անի»,- ասել է Վալվերդեն:

«Ռեալն» ու «Բարսելոնան» տիտղոսը կվիճարկեն Սաուդյան Արաբիայում, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ