Logo

«Չելսին» ընդհատել է Տրևո Չալոբայի վարձակալությունը

16:42 / 15.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Չելսին» ընդհատել է Տրևո Չալոբայի վարձակալությունը «Քրիստալ Փելասից», հայտնում է լրագրող Դավիդ Օրնշտեյնը:

Լոնդոնյան ակումբը որոշել է օգտվել 25-ամյա պաշտպանին վարձակալությունից հետ կանչելու իր իրավունքից, քանի որ ֆուտբոլիստին համարում է թիմի կարևոր մասնիկ մրցաշրջանի մնացած հատվածում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ազնվականները» պատրաստ են վաճառել Ալեքս Դիսասիի ու Բեն Չիլուելի տրանսֆերային իրավունքները:

Չալոբան այս մրցաշրջանի մեկնարկից առաջ էր 1 տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել «Քրիստալ Փելաս»:


Թարմացված է, 15.01.2025թ., 23:40

«Քրիստալ Փելասը» պաշտոնապես հաստատել է, որ «Չելսին» ակտիվացրել է Տրևո Չալոբայի վարձակալական պայմանագիրն ընդհատելու կետը, և ֆուտբոլիստը կվերադառնա Էնցո Մարեսկայի գլխավորած թիմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա