Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ:
Լոնդոնյան ակումբի կազմում գոլով աչքի ընկան անգլիացի պաշտպան Բեն Չիլվելը, գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը, խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, իսկ տանտերերի միակ գոլը խփեց զամբիացի հարձակվող Պատսոն Դական:
«Չելսին» 37 միավորով 10-րդն է, իսկ «Լեսթերը»՝ 24 միավորով 16-րդը:
Զուգահեռաբար ընթացած խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»:
Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, գոլով աչքի ընկավ նաև հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը: «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում հաշիվը կրճատեց անգլիացի պաշտպան Ջո Վորելը:
«Տոտենհեմը» 48 միավորով չորրորդն է, իսկ «Նոթինգհեմ Ֆորեսթը»՝ 26 միավորով 14-րդը:
Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր
«Լեսթեր» - «Չելսի»՝ 1-3
Պատսոն Դակա, 39 - Բեն Չիլվել, 11, Կայ Հավերց, 45+6, Մատեո Կովաչիչ, 78
Հեռացում՝ Վաուտ Ֆաս, 87 («Լեսթեր»)
«Տոտենհեմ» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»՝ 3-1 (տեսանյութ)
Հարի Քեյն, 19, 35 (11մ), Սոն Հին Մին, 62 - Ջո Վորել, 81
Չիրացրած 11-մետրանոց՝ Անդրե Այու, 90+5 («Նոթինգեմ Ֆորեսթ»)
ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
«Էվերթոն» - «Բրենթֆորդ»՝ 1-0
«Լիդս» - «Բրայթոն»՝ 2-2