Logo

«Չելսին» ու «Միլանը» մոտ են համաձայնության գալուն

10:13 / 27.06.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» մոտ է Լոնդոնի «Չելսիի» ամերիկացի վինգեր Քրիստիան Պուլիշիչին ձեռք բերելուն:

La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ կողմերը գրեթե համաձայնության են հասել: Լոնդոնյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ 24-ամյա ֆուտբոլիստը չի մտնում իր ծրագրերի մեջ:

Պուլիշիչը «Չելսիի» գույները պաշտպանում է 2019 թվականից:

Ավարտված մրցաշրջանում ԱՄՆ-ի ազգային հավաքականի խաղացողն անգլիական ակումբի կազմում անցկացրել էր 30 խաղ՝ դառնալով 1 գոլի և 2 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ