«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» կարող են հեռացվել Անգլիայի Պրեմիեր լիգայից, եթե ապացուցվի, որ երկու ակումբները խախտել են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, հաղորդում է Daily Mail-ը։
Բացի ուժեղագույնների լիգայից դուրս մնալուց, երկու ակումբները կարող են զրկվել չեմպիոնական տիտղոսներից ու տրանսֆերներ իրականացնելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար «Էվերթոնը» զրկվել էր 10 միավորից ԱՊԼ-ում։