Logo

«Չելսին» որոշում է կայացրել Լուկակուի վերաբերյալ

22:11 / 24.06.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը որոշել է վաճառել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Evening Standard-ը:

30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Վեսթ Հեմը» և հոլանդական «Ֆեյենորդը»

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկակուն մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմերի առաջարկը և ցանկանում է մնալ Եվրոպայում:

2022/23 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով անցկացրել է Միլանի «Ինտերում» և 36 խաղում դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 40 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ