Logo

«Չելսին» վերջնական համաձայնության է հասել Պոչետինոյի հետ

15:08 / 26.04.2023Ֆուտբոլ
null

Արգենտինացի մասնագետ Մաուրիսի Պոչետինոն մոտ է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուն: Կողմերը վերջնական համաձայնության են հասել, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Օրեր առաջ Իսպանիայում կայացել է հանդիպում, որն անցել է կառուցողական մթնոլորտում: Անգլիական ակումբի ղեկավարությունն ու Պոչետինոն քննարկել են երկարաժամկետ նախագծի հեռանկարները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մյունխենի «Բավարիայից» հեռացված Յուլիան Նագելսմանը մերժել է լոնդոնցիների առաջարկը: 

Հիշեցնենք, որ 51-ամյա Պոչետինոյի նախորդ աշխատավայրը ՊՍԺ-ն էր, որտեղից հեռացել է 2022 թվականի հուլիսին: Կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև անգլիական «Տոտենհեմում», «Սաութհեմփթոնում», և իսպանական «էսպանյոլում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա