Logo

«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» չեն կարողացել համաձայնության գալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:10 / 16.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նատան Ակեն չի տեղափոխվի «Չելսի», հայտնում է The Guardian-ը:

«Թոշակառուներն» անձնական պայմանագիր էին համաձայնեցրել նիդեռլանդցու հետ, սակայն չեն կարողացել նվազեցնել Անգլիայի  գործող չեմպիոնի պահանջած գինը. «քաղաքաբնակները» պատրաստ են գործարքը հաստատել, եթե ստանան 45 մլն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում:

Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է նաև Ժյուլ Կունդեի («Սևիլյա») և Պրեսնալ Կիմպեմբեի (ՊՍԺ) ծառայություններով:

2021/22 մրցաշրջանում «քաղաքաբնակների» կազմում Ակեն անցկացրել է  27 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ