Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում 0-2 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»։ Հյուրերի գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին ճամայկացի պաշտպան Իտան Պինոկը և կամերունցի հարձակվող Բրիան Մբյոմոն։
Այս հաղթանակից հետո «Բրենթֆորդը» շրջանցեց «Չելսիին» ու 13 միավարով բարձրացավ 10-րդ տեղ։ Լոնդոնցիները 12 միավորով 11-րդն են։
Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր
«Չելսի» - «Բրենթֆորդ»՝ 0-2 (տեսանյութ)
Իտան Պինոկ, 58, Բրիան Մբյոմո, 90+7