Logo

«Չելսին» թարմացրեց ԱՊԼ-ի տրանսֆերային ռեկորդը

23:04 / 14.08.2023Ֆուտբոլ
Չելսի-Մոյսես Կայսեդո-տրանսֆեր

Լոնդոնի «Չելսին» ձեռք է բերել անգլիական «Բրայթոնի» էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը կնքել են 8 տարվա պայմանագիր, որը կարող են երկարաձգել ևս մեկ տարով։

Հեղինակավոր ինսայդերների տվյալներով, տրանսֆերի արժեքը կազմել է 100+15 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների համար։ Նախորդ ռեկորդը ևս գրանցել էր «Չելսին»՝ այս տարվա հունվարին 107 միլիոն ֆունտ ստերլինգով Լիսաբոնի «Բենֆիկայից» ձեռք բերելով արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին։

Այս ամռանը Կայսեդոյին մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխությանը, և ակումբները նույնիսկ փոխհամաձայնության էին եկել, սակայն 21-ամյա ֆուտբոլիստը ցանկացավ միանալ  «Չելսիին», որի հետ պայմանավորվել էր մայիսին։

Մոյսես Կայսեդոն 2021 թվականից էր խաղում «Բրայթոնում», որի կազմում Անգլիայի նախորդ առաջնությունում անցկացրել է 37 հանդիպում, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում, 10 անգամ զգուշացվել դեղին քարտով: Transfermarkt-ը 75 միլիոն եվրո է գնահատում Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ