«Չելսին» 5 միլիոն ֆունտ տուգանք կվճարի, եթե «Մանչեսթեր Յունայթեդից» չգնի վինգեր Ջեյդոն Սանչոյի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը։
Լոնդոնյան ակումբը նախորդ ամռանը «Ման. Յունայթեդից» տրանսֆերային իրավունքի պարտադիր գնման պայմանով վարձակալել է անգլիացի ֆուտբոլիստին, սակայն այժմ նրա հետ չի կարողանում համաձայնեցնել անձնական պայմանագրի մի շարք կետեր։
«Չելսին» որոշել է, որ եթե համաձայնության չհասնի 24-ամյա եզրայինի հետ, կա՛մ կվճարի վարձակալական պայմանագրով սահմանված տուգանքը, կա՛մ կգնի նրա տրանսֆերային իրավունքը` այն վաճառելու նպատակով։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «Չելսին» Սանչոյի տրանսֆերային իրավունքը կարող է ձեռք բերել 25 միլիոն ֆունտով։
Սանչոն լոնդոնյան թիմում 28 խաղում խփել է 2 գոլ, կատարել 6 ասիստ։