Լոնդոնի «Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինելու համար դիտարկում է Սեբաստիան Հյոնեսին («Շտուտգարտ»), Միչելին («Ժիրոնա»), Էնցո Մարեսկային («Լեսթեր»), Կիրան Մաքենային («Իպսվիչ Թաուն»), գրում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի` Մաքենայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բրայթոնը»։
The Guardian-ի տեղեկություններով էլ լոնդոնյան ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է նաև Թոմաս Ֆրանկին («Բրենթֆորդ») և Վենսան Կոմպանիին («Բարնլի»)։ Այս մասնագետներին Մյունխենի «Բավարիան» նույնպես պատրաստ է պայմանագիր առաջարկել։ Գերմանական գրանդն այժմ բանակցում է Կոմպանիի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Չելսին» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Մաուրիսիո Պոչետինոյի հետ։


