Logo

«Չելսին» Պոչետինոյի գլխավորությամբ առաջին խաղում հաղթել է 5-0 հաշվով

10:45 / 20.07.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին» նախամրցաշրջանային հատվածի առաջին ընկերական խաղում 5-0 հաշվով հաղթել է ուելսյան «Ռեքսեմին»:

ԱՄՆ-ում անցկացված խաղում «Չելսիի» կազմում դուբլի հեղինակ է դարձել հոլանդացի վինգեր Յան Մաթսենը, մեկական գոլ են խփել անգլիացիներ, պաշտպան Բեն Չիլուելը, կիսապաշտպան Քոնոր Գոլահերը և թիմի նորեկ, ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, որն առաջին անգամ է աչքի ընկել անգլիական ակումբի մարզաշապիկով:

Սա «Չելսիի» առաջին հաղթանակն է նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ: Արգենտինացի մասնագետի թիմը հուլիսի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի անգլիական «Բրայթոնի» հետ:

Ընկերական հանդիպում

«Չելսի» - «Ռեքսեմ»՝ 5-0

Յան Մաթսեն, 3, 42, Քոնոր Գալահեր, 80, Քրիստոֆեր Նկունկու, 90, Բեն Չիլուել, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա