Լոնդոնի «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է հրաժեշտ տալ 11 ֆուտբոլիստի, հայտնում է The Athletic-ը։
Անգլիական ակումբը կվաճառի Բեն Չիլվելի, Մեյսոն Մաունթի, Մատեո Կովաչիչի, Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի, Քրիստիան Պուլիշիչի, Ռուբեն Լոֆտուս-Չիկի, Սեզար Ասպիլիկուետայի, Քոնոր Գալահերի, Հաքիմ Զիեշի, Կայ Հավերցի և Ռահիմ Սթերլինգի տրանսֆերային իրավունքը:
Հիշեցնենք, որ «Չելսին» սեփականատիրոջ փոփոխությունից հետո նախորդ երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել էր 600 միլիոն եվրոյից ավելի գումար՝ իրականացնելով մի շարք տրանսֆերներ: