Լոնդոնի «Չելսին» ծրագրում է 100 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը գնելու համար:
Football.London-ի համաձայն՝ անգլիական ակումբում կարծում են, որ 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունից հետո երկար տարիներ խնդիրներ չեն լինի կենտրոնական հարձակվողի դիրքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» գործարքի համար պահանջում է 150 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում Վիկտոր Օսիմհենը 26 գոլով դարձել էր լավագույն ռմբարկու:


