Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ արտագնա խաղում 0-1 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»:
Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսում խփեց պորտուգալացի կիսապաշտպան Մատեուս Նունյեսը:
Նույն տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց «Բրայթոնին»:
Տանտերերից գոլով աչքի ընկան հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը և անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, իսկ «Բրայթոնից»՝ անգլիացի պաշտպան Լյուիս Դանքը:
«Նյուքասլը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»:
30-ական խաղից հետո «Չելսին» 39 միավորով 11-րդն է, «Վուլվզը»՝ 31 միավորով 12-րդը, «Նյուքասլը» 56 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնքան միավորով չորրորդն է: «Տոտենհեմը» 53 միավորով 5-րդն է:
Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր
«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»՝ 1-0
Մատեուս Նունյես, 31
«Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 2-1 (տեսանյութ)
Հյոն Մին Սոն, 10, Հարի Քեյն, 79 - Լյուիս Դանք, 34
«Բրենթֆորդ» - «Նյուքասլ»՝ 1-2 (տեսանյութ)
Իվան Թոնի, 45+1 (11մ) - Դավիդ Ռայա, 54 (ինքնագոլ), Ալեքսանդր Իսակ, 61
«Ասթոն Վիլա» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»՝ 2-0 (տեսանյութ)
«Ֆուլհեմ» - «Վեսթ Հեմ»՝ 0-1 (տեսանյութ)
«Լեսթեր» - «Բորնմութ»՝ 0-1 (տեսանյութ)