Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում տանը 1-2 հաշվով պարտվեց «Սանդեռլենդին»:
Չորրորդ րոպեին հաշիվը բացեց Ալեխանդրո Գառնաչոն, 18 րոպե անց պատասխանեց Ուիլսոն Իսիդորը, իսկ երկրորդ խաղի հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեին հյուրերի համար հաղթանակ կորզեց Չեմսդայն Թալբին:
Զուգահեռ ընթացած խաղում «Նյուքասլը» տանը 2-1 հաշվով հաղթանակ կորզեց «Ֆուլհեմից»: 90-րդ րոպեին հաղթական գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը:
«Սանդեռլենդը» 17 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Չելսին» 14 միավորով 7-րդն է: «Նյուքասլը» 12 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, «Ֆուլհեմը» 8 միավորով 16-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Չելսի» - «Սանդեռլենդ»` 1-2
Ալեխանդրո Գառնաչո, 4 - Ուիլսոն Իսիդոր, 22, Չեմսդայն Թալբի, 90+3
«Նյուքասլ» - «Ֆուլհեմ»` 2-1
Ջեյքոբ Մրֆի, 18, Բրունո Գիմարայնս, 90 - Սաշա Լուկիչ, 56
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


