Logo

«Չելսին» պարտվեց արտագնա խաղում

19:00 / 24.12.2023Ֆուտբոլ
null

«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում հյուր գնաց «Վուլվերհեմփթոնին» և պարտվեց 1-2 հաշվով:

Երկրորդ կեսի սկզբում խաղի հաշիվը բացեց գաբոնցի կիսապաշտպան Մարիո Լեմինան, իսկ ավելացված ժամանակի երրորդ րոպեին Մեթ Դոերթին կրկնապատկեց «Գայլերի» առավելությունը: Փոխարինման դուրս եկած Քրիստոֆեր Նկունկուն, որը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից, ավելացված ժամանակի 6-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը՝ պաշտոնական խաղերում բացելով իր գոլերի հաշիվը լոնդոնյան ակումբում:

Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած լոնդոնյան ակումբը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց արտագնա խաղերում, իսկ «Վուլվզը» տանն անպարտելի է արդեն 7 խաղ շարունակ:

22-ական միավորով «Չելսին» ու «Վուլվերհեմփթոնը» զբաղեցնում են համապատասխանաբար 10-րդ և 11-րդ տեղերը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»՝ 2-1 (տեսանյութ)

Մարիո Լեմինա, 51, Մեթ Դոերթի, 90+3 - Քրիստոֆեր Նկունկու, 90+6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա