Logo

«Չելսին» նոր տեխնիկական տնօրեն ունի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:04 / 26.10.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Լոուրենս Ստյուարտ-Չելսի

Լոուրենս Ստյուարտը նշանակվել է Լոնդոնի «Չելսիի» տեխնիկական տնօրենի պաշտոնում, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Անգլիացի մասնագետը համակարգելու է գլոբալ ֆուտբոլի հարցերը:

«Ուրախ եմ «Չելսիին» միանալու առթիվ: Հիացած եմ ակումբի ղեկավարմամբ և նոր սեփականատերերով: Ցանկանում եմ օգնել «Չելսիին»՝ կառուցելու համաշխարհային մակարդակի մարզական կազմակերպություն»,- նշել է Ստյուարտը:

Ստյուարտը «Չելսիին» կմիանա «Մոնակոյում» աշխատանքն ավարտելուց հետո: Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող թիմում մասնագետը նույնպես զբաղեցնում է տեխնիկական տնօրենի պաշտոնը: Ավելի վաղ նա աշխատել է «Մանչեսթեր Սիթիում», «Էվերթոնում» և Անգլիայի ազգային հավաքականում:

«Չելսին» Անգլիայի առաջնության 11 տուրերից հետո վաստակել է 21 միավոր և 5-րդ տեղում է: Չեմպիոնների լիգայում լոնդոնյան ակումբը E խմբում առաջինն է 10 միավորով և ապահովել է մասնակցությունը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ