Լոնդոնի «Չելսին» գնել է շվեյցարական «Բազելի» կիսապաշտպան Ռենատու Վեյգայի տրանսֆերը։ Անգլիական գրանդի պաշտոնական կայքը հայտնում է, որ կողմերը պայմանագիրը ստորագրել են 7+1 ձևաչափով։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «Չելսին» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 14 միլիոն եվրո։
Ռենատու Վեյգան Լիսաբոնի «Սպորտինգի» սան է և հանդես է եկել ակումբի տարբեր տարիքային թիմերում։ Ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է գերմանական «Աուգսբուրգում», իսկ նախորդ ամռանը տեղափոխվել է «Բազել», որի կազմում 26 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։


