Իսպանական «Վիլյառեալի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսեը կարիերան կշարունակի «Չելսիում», տեղեկացնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
Յորգենսենն անգլիական ակումբի հետ կնքել է 7 տարվա պայմանագիր: «Ազնվականները» 22-ամյա դանիացի դարպասապահի տրանսֆերի համար «Վիլյառեալին» վճարել են 24,7 միլիոն եվրո:
Լա լիգայի 2023/24 մրցաշրջանում Յորգենսեը մասնակցել է 36 հանդիպման: Նա ընդգրկվել է «Չելսիի» հայտացուցակում ու կարող է մասնակցել առաջիկա ընկերական հանդիպումներին:


