Եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն ու «Չելսին» համաձայնության չեն հասել անձնական պայմանագրի հարցում, գրում է The Athletic-ը:
25-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է ընթացիկ մրցաշրջանն անցկացրել լոնդոնյան ակումբում և կարող էր մշտական համաձայնագիր ստորագրել: Դրա համար «Կապույտները» պետք է 25 միլիոն ֆունտ վճարեին, սակայն անգլիացու հետ համաձայնության չհասնելուց հետո գործարքը չի կայանա:
Այդուհանդերձ, տրանսֆերը կատարելու պարտավորություն ունեցող «Չելսին» պետք է «Մանչեսթեր Յունայթեդին» 5 միլիոն ֆունտ փոխհատուցի գործարքից հրաժարվելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանչոն չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ գործող պայմանագիր ունի: Նա ցանկանում է սպասել այլ առաջարկների:


