Լոնդոնի «Չելսին» կրկին հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով։
Լրագրող Գրեմ Բեյլին հայտնում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ քայլեր կձեռնարկի` 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
«Չելսիի» սկաուտները ներկա են եղել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Նապոլի» - «Բարսելոնա» (1-1) հանդիպմանը` հետևելով Կունդեի խաղին։
«Չելսին» դեռ 2022թ. ամռանն էր ցանկանում գնել Կունդեի տրանսֆերային իրավունքը: Այդ ժամանակ պաշտպանը հանդես էր գալիս իսպանական «Սևիլիայում», սակայն ընտրեց «Բարսելոնան», որի կազմում 72 խաղում խփել է 3 գոլ, կատարել 9 արդյունավետ փոխանցում։


