Logo

«Չելսին» հաղթեց խոշոր հաշվով, «Ասթոն Վիլան» պարտվեց

19:16 / 05.05.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» տանը 5-0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։

Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, մեկական գոլ խփեցին անգլիացիներ Քոուլ Պալմերը, Կոնոր Գալահերն ու Նոնի Մադուեկեն։

«Չելսին» 54 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Վեսթ Հեմը» 49 միավորով 9-րդն է։

Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Բրայթոնին» և 67 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։ «Բրայթոնը» վաստակեց 47 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։

Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Չելսի» - «Վեսթ Հեմ»` 5-0 

Քոուլ Պալմեր, 15, Կոնոր Գալահեր, 30, Նոնի Մադուեկե, 36, Նիկոլաս Ջեքսոն, 48, 81

«Բրայթոն» - «Ասթոն Վիլա»` 1-0 

Ժոաո Պեդրո, 87

Վրիպում 11-մետրանոցից` Ժոաո Պեդրո («Բրայթոն»), 87

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա