«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում հյուրընկալվեց «Բարնլիին» և կամային հաղթանակի հասավ խոշոր՝ 4-1 հաշվով:
Լոնդոնյան ակումբի կազմում գոլով աչքի ընկան Քոուլ Պալմերը, Ռահիմ Ստեռլինգն ու Նիկոլաս Ջեքսոնը, իսկ «Բարնլիի» պաշտպան Ամին Ալ Դահիլը գրավեց սեփական դարպասը: «Բարնլիի» միակ գոլը խփեց Ուիլսոն Օդոբերտը:
«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» անհավանական հաղթանակի հասավ «Բրենթֆորդի» դեմ խաղում:
Առաջին կեսից հետո մանկունիական ակումբը պարտվում էր 0-1 հաշվով: Երկրորդ կեսում Տեն Հագի թիմը փորձում էր գտնել մրցակցի դարպասի բանալին, սակայն ոչինչ չէր ստացվում մինչև շոտլանդացի Սքոթ Մաքթոմինեյի փոխարինման մտնելը: Կիսապաշտպանը խաղադաշտ մտավ 87-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակի 3-րդ ու 7-րդ րոպեներին աչքի ընկավ գոլով և հաղթանակ պարգևեց «Կարմիր սատանաներին»:
«Չելսին» 11 միավորով 10-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով 9-րդ տեղում է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
«Բարնլի» - «Չելսի»՝ 1-4 (տեսանյութ)
Ուիլսոն Օդեբորտ, 15 - Ամին Ալ Դահիլ, 42 (ինքնագոլ), Քոուլ Պալմեր, 49 (11մ), Ռահիմ Ստեռլինգ, 65, Նիկոլաս Ջեքսոն, 75
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 2-1 (տեսանյութ)
Սքոթ Մաքթոմինեյ, 90+3, 90+7 - Մատիաս Ենսեն, 26